1. Հայ ժողովուրդի ծագման մասին կան շատ տեսություններ որոնցից մեկը սա է՝ Արմենիա երկրի և Արմինա ժողովրդի անվանումներն առաջին անգամ հանդիպում են պարսկական Դարեհ Առաջին թագավորի սեպագրերում: Նրա գահընկալության տարիներն են համարվում մ. թ. առաջ 522 - 486 թթ: Այդ սեպագրերում Արմինները, ըստ Հերոդոտի Արմենները, ժամանակակից գիտության վարկածին համաձայն, հնդեվրոպական ժողովուրդ են եղել, որոնք Փոքր Ասիայի տարածքով տեղափոխվել են իրենց նոր հայրենիք Եվրոպայից: Մոտավորապես մ. թ. առաջ XII - րդ դարում ժամանակակից հայերի հնդեվրոպական նախնիները, իրենց բարեկամ ֆրակ - ֆրիկյան ցեղերի հետ միասին, Փյունիկյայից տեղափոխվել են Փոքր Ասիա և մոտ 600 տարի ապրել են կողք - կողքի խեթական ցեղերի հետ: Հետո նրանք շարժվել են դեպի արևելք և հաստատվել Հայկական Լեռնաշխարհի արևմտյան և հարավ - արևմտյան շրջաններում: Էթնիկական տարրերի հետ միասին, ուրարտական ցեղերը, հետագայում հուրրիտները, որոնք ապրում էին Արածանու հովտում և Տիգրիս գետի վերին հոսանքում, ինչպես նաև հուրրիտներին բարեկամ ցեղերը, որոնք բնակեցնում էին Արաքսի հովիտն ու Քուռ գետի վերին հոսանքները, հետագայում նաև այդ աշխարհագրական դիրքում ապրող փոքր հնդեվրոպական Արմեն ցեղերը իրենց մասնակցությունն են ունեցել Հայ ազգի ծագման և սկզբնավորման գործում: Դրանով է հիմնավորվում Հայ ազգի Արմեն կամ Արմյան անունը, որն առավել հաճախ օգտագործվում է այլ ազգերի մոտ: Գիտական մեկ այլ վարկածով, նախահայկական ցեղային միությունները Հայկական Լեռնաշխարհում առաջացել են մ.թ.առաջ IV - III դ - ից մինչև մ. թվարկություն: Իսկ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը, ըստ այդ վարկածի, Փոքր Ասիան է և Իրանական Լեռնաշխարհի արևմտյան մասը: Նույն վարկածը հավաստում է, որ ֆրանկ - ֆրիկյան ցեղերը, «ծովի ժողովրդի» ճնշման տակ, կտրել են Եփրատ գետը և բնակեցրել Հայկական Լեռնաշխարհի հարավ - արևմտյան մասը, նախահայկական և այլ ցեղերի հարևանությամբ: Արմենները, որոնք Հոմերի «Իլիականում» անվանված են Արիմներ, այդ վեպի ստեղծման ժամանակ արդեն բնակեցրած են եղել նույնիսկ Կիլիկյան Տավրոս լեռան հարակից շրջանները: Հայ անվանումը, ենթադրաբար, առաջացել է Հայասա ժողովրդի անունից : Հայասա աշխարհն ու ժողովուրդը հիշատակված են հնագույն խեթական կավե տախտակի վրա, որի ստեղծման ժամանակաշրջանը համարվում է մ. թ. առաջ II - րդ հազարամյակը: Գտածոն հայտնաբերվել է խեթական պետություն Խաթուշաշի ավերակների պեղման ժամանակ: Հին Հայաստանի տարածքը մ. թ. առաջ ասորիներն անվանում էին Երկիր Նաիրի (Գետերի Երկիր): 60 փոքր պետություններ և հարյուրավոր քաղաքներ մտնում էին այդ առասպելական երկրի կազմի մեջ: Մ. թ. առաջ առաջին հազարամյակի սեպագրերում արդեն խոսվում է ուրարտների մասին, քանի որ Նաիրյան Երկրի հզորացման և նրա մեջ մտնող ցեղերի միավորման հետ մեկտեղ առաջացել էր հզոր Նաիրյան Թագավորությունը, որի մայրաքաղաքն էր Տոսպան (Վանը):
Մ. թ. առաջ IX - VI դարերում Ուրարտական Պետությունը ծաղկում էր ապրում: Ուներ ինքնատիպ և զարգացած քաղաքակրթություն, որը հետագայում հիմք հանդիսացավ Հին Հայաստանի մշակույթի զարգացման համար: Այդ քաղաքակրթության բարձր մակարդակի մասին վկայում էին ոչ միայն գրավոր խոսքի առկայությունը, որը բաբելոնա - ասորական սեպագրերի տեսքով էր, այլ նաև գյուղատնտեսության, անասնաբուծության և պողպատագործության զարգացումը, ինչպես նաև տեխնիկապես հագեցած և նորամուծություններով հարուստ քաղաքաշինությունը:
Комментариев нет:
Отправить комментарий