воскресенье, 22 мая 2016 г.

Life in Fear

The terrorist attacks in Brussels and Paris have scared a lot of people from studying abroad. Many students go to big cities to take pictures, shop, and explore. Terrorists attack these big cities though, because they know that there will be a lot of people. The truth is, we should not stop people from studying abroad. These terrorist attacks can happen anytime. We can't live life in fear. We must do the things we love.
People are also scared to travel in general, because of plane accidents. Terrorists often bring explosives on planes. Some people are also scared of dying on a plane. All the passengers in Malaysia Airlines Flight 370 are missing. We still don't know what happened to them. Not too long after, all the passengers in Malaysia Airlines Flight 17 died. It was a very tragic event.
It is scary that our lives can end so quickly and suddenly. We need to live life to the fullest. We need to love the people around us and be thankful for every day that we live. There are always news stories about people dying before they should. It's not the best thing to hear about, but it makes us more aware of our own lives.


Truth-ճշմարտություն
Also-նաև




воскресенье, 28 февраля 2016 г.

Ֆիդայական շարժում

Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90ական թվականերին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն Արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիաին սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախլցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստանը, հայտնի են Սարգիս Կուկանյանը, Վարգան Գոլոշյանընախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։

воскресенье, 21 февраля 2016 г.

Հրաբուխ

Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Այն ժայթքում է, երբ մագման երկրի ընդերքից դուրս է գալիս, և, քանի-որ սահմանափակ տարածությունից է դուրս գալիս մեծ քանակությամբ էներգիա է անջատում:
Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշին, մոխիրը, քարերը, տարբեր տեսակի գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը:
Այն հրաբուխները, որոնք մշտական կամ հաճախակի ակտիվություն են ցուցաբերում կոչվում է գործող հրաբուխներ, իսկ այն հրաբուխները, որոնք չեն գործում արդեն տևական ժամանակ, ինչպես նաև պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը կոչվում են քնած հրաբուխներ:
Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ: Օրինակ՝ Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում,
Քնած հրաբուխներ- Էլբրուս, Կազբեկ, Մեծ ու Փոքր Մասիսներ: ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 քնած հրաբուխներ կան, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:
Կան հրաբուխներ, որոնք ծնվում են հենց մեր աչքի առաջ: Օրինակ Մեքսիկայի Պարիկուտեն հրաբուխը: 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգեց 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։

Էկոհամակարգի հիմնախնդիրները

Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում էէներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որըթերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամանուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբստորջրյա էկոհամակարգերի։Էկոհամակարգում կարելի է առանձնացնելերկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ  (օրգանիզմներ, որոնքէներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Ինչպես ցանկացած ասպեկտում, էկոհամակարգերի դեպքում նույնպես մարդն ունենում է իր ազդեցությունը: Անտառի օրինակը այն կարող է արտացոլվել անտառահատումներում կամ անտառատնկումներում:

Մեզ շրջապատող էկոհամակարգի վառ օրինակ է ջրավազանը: Նրանում բնակվողձկների,բույսերի հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝կենսացենոզը։ Որպեսէկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները,քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիականարտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:
Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր:

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Մեր միջավայրը լի է բազում վնասակար գազերով և արհեստական նյութերով։ Մենք ապրում ենք խիստ անառողջ միջավայրում, որը նաև մեծ ազդեցություն է ունենում մեր առողջության և ապրելակերպի վրա։ Մեր ամենակարևոր և ամենաբարդ խնդիրը դա օդի աղտոտվածությունն է։  Օդի աղտոտվածության պատճառներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կենցաղը, փոխադրամիջոցները։
Օդի աղտոտվածությունը անմիջական կապ ունի նաև մեր առողջության հետ։ Օդի աղտոտվածության պատճառով են առաջանում բռոնխիտ, ալերգիաներ, մաշկային, շնչառական, աչքերի և սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ։ Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով, այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
 Շրջակա միջավայրի մաքրությունը պահպանելը դժվար է,բայց ոչ անհնարին:Եթե մենք միահամուռ կերպով որոշենք ավելի խնամքով վարվել բնության և շրջակա միջավայրի հետ,ապա գուցե կարողանանք թեկուզ շատ քիչ տոկոսով,բայց կրճատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:Հասարակությունից շատ բան է կախված:Եթե յուրաքանչյուր բանական էակ գիտակցելով,որ իր աղբը սխալ տեղ թափելով վնասում է իր իսկ առողջությանը,հնարավոր է որ իր աղբը թափի համապատասխան վայրում:Իսկ միջավայրի մաքրության պահպանության մակարդակը մեծացնելու համար կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի:

Ֆունկցիայի գրաֆիկ

Ֆունկցիայի գրաֆիկը.
 քայլ 1.ընտրում ենք այն միջակայքը,որտեղ պետք է կառուցենք
 գրաֆիկը
քայլ 2. միջակայքից ընտրում ենք x-ի մի քանի արժեքներ
քայլ 3.   x-ի արժեքը տեղադրում ենք բանաձևի մեջ, y-ի արժեքը
գտնելու համար
քայլ 4 թվազույգը տեղադրում ենք կոորդինատային հարթութ-
յան վրա համապատասխան կետերում:

1.Y=fx ֆունկցիայի արժեքը գտնելու համար Անկախ փոփոխա-
կանին տալիս ենք արժեքներ որոշման տիրույթից (նախընտրելի
է աճման կամ նվազման կարգով),
2.Անկախ փոփոխականի յուր. ընտրած արժեքի համար հաշվում
ենք ֆունկցիակի համապատասխան արժեքը ( անկախ փո-
փոխականի արժեքը տեղադրում ենք բանաձևի մեջ,
և կատարում համապատասխան գործողություններ)
3. Կազմում ենք թվազույգեր(անկախ փոփոխական, ֆունկ
ցիայի  համապատասխան արժեք)
4.Կոորդինատային հարթության վրա նշում ենք այդ թվազույգին
համապատասխանող կետերը(ըստ անկախ փոփոխականի աճման
կարգի),
5. Ստացված կետերը հերթականությամբ միացմում ենք
հատվածներով,
Օր. կառուցենք f(x)=x²-3 ֆունկցիայի գրաֆիկը, x-ը պատկանում է [-2,2]
X-ի արծեքները (-2;0;-1;0,5,1;1,5;2)
f(x)=4-3=1
f(x)=0-3=-3
f(x)=1-3=-2
f(x)= 0,25-3=-2,75
f(x)=1-3=-2
f(x)=2,25-3=-0,75
f(x)=4-3=1

Ֆունկցիա


Կառուցել f(x)=3x²-2x-8 ֆունկցիայի գրաֆիկը, x-ը պատկանում է
[-2;2]
X=(-2;-1,5;-1;0;0,7;1;;2)
f(x)= 3*4-2*(-2)-8=8
f(x)=6,75-2*(-1.5)-8= 1.75
f(x)=3*(-1)²-2*(-1)-8= -3
f(x)=3*0-2*0-8=-8
f(x)=3*(0,7)²-2*(0,7)-8=1,47-1,4-8=7,93
f(x)=3-2-8=-7
f(x)=3*4-4-8=0

Erich Maria Remarque


 Erich Maria Remarque is one of the best known and most widely read authors of German literature in the twentieth century. He was a German novelist who created many works about the terror of war.


Remarque's biography is essentially marked and his writing fundamentally influenced by German history of the twentieth century: Childhood and youth in imperial Osnabrück, World War I, the Weimar Republic, and most of all his exile in Switzerland and the United States. With the novel All Quiet On the Western Front, first published in 1929, Remarque attained world-wide recognition continuing today. 



At the age of 16, Remarque had made his first attempts at writing; this included essays, poems, and the beginnings of a novel that was finished later and published in 1920 as The Dream Room (Die Traumbude). When he published All Quiet on the Western Front, Remarque changed his middle name in memory of his mother and reverted to the earlier spelling of the family name to dissociate himself from his novelDie Traumbude. The original family name, Remarque, had been changed to Remark by his grandfather in the 19th century.

In 1927, Remarque made a second literary start with the novel Station at the Horizon (Station am Horizont), which was serialised in the sports journal "Sport im Bild" for which Remarque was working. It was published in book form only in 1998. His work, All Quiet on the Western Front(Im Westen nichts Neues), was written in 1927, but Remarque was not immediately able to find a publisher. The novel, published in 1929, described the experiences of German soldiers during World War I. A number of similar works followed; in simple, emotive language they described wartime and the postwar years.


In 1931, after finishing The Road Back (Der Weg zurück), Remarque bought a villa in Porto Ronco, Switzerland, planning to live both there and in France.
Remarque's novels have been translated in more than fifty languages; globally the total edition comes up to several million copies.

The complete works of Remarque are both highly interrelated with his Osnabrück background and speaking thematically of a critical examination of German history, whereby the preservation of human dignity and humanity in times of oppression, terror and war always was at the forefront of his literary creation.

Friend. Friendship


Human  relation  is  a  strong, deep   important association  in  the  life  and  important  acquaintance  between  two  or more  people.  This  association  may be  based  on  inference, love, solidarity,  business  interactions.
Friendship is a  relationship  of mutual affection, love, confidence  between  two  or more  people. We  choose  such a friend, who  likes us,  with whom we are always happy, who  trusts  and  helps us.
To Trust, and  to have a friend on whom  you can rely, believe, dedicate and call a  friend. It is so hard to find a friend.
Every  person  chooses  friend,  whom he will  trust his  secrets. Best  friend  feel, that you are  unhappy, even  if  you don’t show  your feelings.
Friends  are not only for  good  days, they will be by your side  even  in  difficult  times.  A  real  friends  is a miracle, and we  must   believe  in  miracles.
To Find a friend is very  difficult, but to lose a friend is more  difficult, and and happy is the man who has a real friend.  Life is a  boomerang.  You will get back what you give. Be a  good  friend and  you will  have a  good  friend.

7 wonders of the world. Lighthouse of Alexandria


The seven wonders on Antipater's list won esimates for their notable features, ranging from superlatives of the highest or largest of their types, to the artistry.Their architectural and artistic features were imitated throughout the Hellenistic world and beyond. The Lighthouse of Alexandria, sometimes or the Pharos of Alexandria was a lighthouse built by the Ptolemaic Kingdom between 280 and 247 BC which was between 393 and 450 ft (120 and 137 m) tall. One of the Seven Wonders of the Ancient World, it was one of the tallest man-made structures in the world for many centuries. Badly damaged by three earthquakes between AD 956 and 1323, it then became an abandoned ruin. In 1994, French archaeologists discovered some remains of the lighthouse on the floor of Alexandria's Eastern Harbour.  

The Lighthouse on coins minted in Alexandria in the second century (1: reverse of a coin of Antoninus Pius, and 2: reverse of a coin of Commodus).

Origin-Three-dimensional reconstruction based on a comprehensive 2006 study
Pharos was a small island just off the coast of the Nile Delta's western edge. In 332 BC when Alexander the Great founded the city of Alexandria on an  channel opposite to Pharos.

Destruction-The lighthouse was badly damaged in the earthquake of 956, and then again in 1303 and 1323. Finally the stubby remnant disappeared in 1480, when the then-Sultan of Egypt, Qaitbay, built a medieval fort on the larger platform of the pharos using some of the fallen stone.
Recent archaeological research

French archaeologists led by Jean-Yves Empereur discovered remains of the lighthouse in late 1994 on the floor of Alexandria's Eastern Harbour.  Subsequent satellite imaging has revealed further remains. It is possible to go diving and see the ruins. The secretariat of the UNESCO Convention on the Protection of the Underwater Cultural Heritage are currently working with the Government of Egypt on an initiative to add the bay of Alexandria (to include remains of the lighthouse) on a World Heritage List of submerged cultural sites.
Construction

Lighthouse remains found in the Mediterranean Sea.
The lighthouse was constructed in the 3rd century BC. After Alexander the Great died of a fever at age 32, the first Ptolemy (Ptolemy I Soter) announced himself king in 305 BC, and commissioned its construction shortly thereafter. The building was finished during the reign of his son, the second Ptolemy (Ptolemy II Philadelphus). It took twelve years to complete, at a total cost of 800 talents, and served as a prototype for all later lighthouses in the world. 

Lighthouse remains found in the Mediterranean Sea.
The lighthouse was constructed in the 3rd century BC. After Alexander the Great died of a fever at age 32, the first Ptolemy (Ptolemy I Soter) announced himself king in 305 BC, and commissioned its construction shortly thereafter. The building was finished during the reign of his son, the second Ptolemy (Ptolemy II Philadelphus). It took twelve years to complete, at a total cost of 800 talents, and served as a prototype for all later lighthouses in the world. 
Pharos in culture

The lighthouse remains a civic symbol of the city of Alexandria and of the Alexandria Governorate. A stylised representation of the lighthouse appears on the flag and seal of the Governorate and on many public services of the city, including the seal of Alexandria University.
In architecture

A well-preserved ancient tomb in the town of Abusir, 48 kilometres  southwest of Alexandria. It dates to the reign of Ptolemy II , and is therefore likely to have been built at about the same time as the Alexandria Pharos.
The design of minarets in many early Egyptian Islamic mosques followed a similar three-stage design to that of the Pharos, attesting to the building's broader architectural influence.
The George Washington Masonic National Memorial, located in Alexandria, Virginia, is fashioned after the ancient Lighthouse of Alexandria in Egypt.

среда, 17 февраля 2016 г.

Առաջադրանքներ քոլեջի, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողների համար

1.Սարոյանը,թեթև ցուրտ զգալով , վրա քաշեց վերարկուն:
Սարոյանը վրա քաշեց վերարկուն ՝ թեթև  ցուրտ զգալով:

Անգղերի կռնչոցից վախեցած ՝ ձիերը խլշեցին ականջները:
Ձիերը խլշեցին ականջները ՝անգղերի կռնչոցից վախեցած:

Մանեն , տեսնելով եղբորը , սաստիկ ամանչեց:
Տեսնելով եղբորը ՝ Մանեն  սաստիկ ամանչեց:

Լիլիթը, լւսաշող աչքերը հառած, կանգնել  էր Աստծո առաջ:
Լիիթը կանգնել էր Աստծո առաջ ՝ լուաշող աչքերը հառած:

Վայրկենապես գոլորշիանալով ՝ ջուրը ավելի էր բորբոքում կրակը:
Ջուրը ավելի էր բորբոքում կրակը ՝ վայրկենապես գոլորշիանալով :


2. Երեկոյան բառաչում էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի շառաչեց այնպիսի  սաստկությամբ, որ  հնօրյա արմատից սկսեցին տատանվել:

Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների  եռուն շրջան:
Միայն սայլերին լծված ձիերի  խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական հնարանք է, այլ, ոչ թե իրականություն:



3.Իրար սրտից ջուր խմել –իրար լավ հասկանալ 
Հազար մաղով անցկացրած –ամեն բանի միջով անցած 
Հիվանդի համար ջուր բերող –շուտ օգնության հասնող 
Գլխին կրակ թափել –վտանգի մեջ ընկնել 
Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ագահ , ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –ուրիշին օգուտ տալ

Ոտքի կոխան դարձնել –չարաշահել 
Փուշը մատից հանել –օգուտ տալ
Գրքի մի երեսը կարդալ —մի կողմին լսել

понедельник, 8 февраля 2016 г.

Արշակունյաց ժառանգական դինաստիայի հաստատումը:

Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով: Հայոց գահի համար պայքարում էին նաեւ պարթեւները: Արշակունյաց դրոշը Ռազմավարական խոշոր կարեւորություն ունեցող Հայաստանը պայքարի թատերաբեմ էր դարձել հարեւան երկու տերությունների համար: Հայերը հակված էին համագործակցել պարթեւների հետ, քանի որ նրանք ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով եւ, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը: Նախկինում Հռոմի հետ դաշնակցած եւ նրա ազդեցության ոլորտում հայտնված երկրների մեծ մասը հետզհետե կորցրել էր անկախությունը եւ վերածվել հռոմեական նահանգների` պրովինցիաների: Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի եւ հարեւան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել այդ դրածոներին, եւ նրանցից ոչ մեկը չկարողացավ երկար իշխել: Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը (18-34), որը ստացավ հայկական Արտաշես անունը: Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր: Տրդատ Ա Հայ ժողովուրդը ջանում էր ձերբազատվել հռոմեական դրածոների տիրապետությունից, վերականգնել Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնությունը, մանավանդ որ Արտաշեսյանների օրոք երկրում ամուր հիմքերի վրա էր դրվել պետական կառավարման համակարգը եւ տարածաշրջանի հզոր թագավորություններից մեկը լինելու մտածելակերպը: Հռոմեական հզոր կայսրության եւ նրա դաշնակիցների դեմ կես դար տեւած համառ պայքարը, ի վերջո, պսակվեց հաջողությումբ: Պարթեւ Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ եւ հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում: Առաջին փորձը կատարվեց 34 թ., երբ Հայոց թագավոր հռչակվեց պարթեւական արքայի որդին` Արշակ Ա Արշակունին, սակայն մեկ տարի իշխելուց հետո դարձավ հռոմեացիների կազմակերպած դավադրության զոհ: Բնականաբար Արշակունիները հետագայում եւս փորձելու էին հաստատվել հայկական գահին, քանի որ նրանց համակրում էր նաեւ հայոց ավագանին: Պարթեւստանի արքա Վաղարշ Ա Արշակունին իր եղբայր Տրդատին 52 թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին: 54 թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ Ա-ն (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա: Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա: Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթեւստանը, Ատրպատականը եւ Հայաստանը, որոնց միջեւ կհաստատվեին սերտ բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ: Հռոմեական կայսրությունը վճռական գործողությունների դիմեց Տրդատ Արշակունուն Հայաստանից վտարելու եւ իր ազդեցությունը վերականգնելու համար, սակայն նրա ծրագրերը ձախողվեցին հայ-պարթեւական համագործակցության շնորհիվ: Ներոն կայսրը 58 թ. մեծ բանակով Հայաստան ուղարկեց Կորբուլոնին: Նա 59 թ. գրավեց ու ավերեց Արտաշատը, Գառնին, ապա Տիգրանակերտում Հայոց արքա հռչակեց հռոմեական դրածո Տիգրան Զ-ին: Այդ ժամանակավոր հաջողությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Վաղարշը զբաղված էր Պարթեւստանին ենթակա Վրկանից երկրում բռնկված ապստամբությունը ճնշելով: 60 թ. Տիգրան Զ-ն հարձակվեց եւ ավերեց պարթեւներին ենթակա Ադիաբենե երկիրը: Վաղարշը հաշտություն կնքեց Վրկանում եւ բոլոր ուժերով շարժվեց արեւմուտք: 61 թ. Տրդատը պաշարեց Տիգրանակերտը, իսկ Վաղարշը շարժվեց Ասորիք` Կորբուլոնի դեմ: Վերջինս հաշտություն առաջարկեց, զորքերը հեռացրեց Հայաստանից եւ ճանաչեց Տրդատի գահակալությունը: Վաղարշը դեսպաններ ուղարկեց Ներոնի մոտ, որպեսզի նա հաստատի հաշտության պայմանագիրը եւ Տրդատին թագ ուղարկի: Սակայն Ներոնը հրաժարվեց թագ ուղարկել Տրդատին եւ պահանջեց, որպեսզի նա անձամբ մեկնի Հռոմ եւ իր ձեռքից ստանա թագը: Ներոնը Հայաստան ուղարկեց նոր բանակ` Պետոսի գլխավորությամբ: 62 թ. գարնանը Ծոփաց աշխարհի Խարբերդի դաշտում` Հռանդեա վայրում, հայ-պարթեւական զորքերը հռոմեական բանակին պարտության մատնեցին եւ պարտադրեցին անձնատուր լինել: Հռոմեացի զինվորները ստիպված էին անցնել երեք նիզակներից կազմված անարգանքի «լծի» տակով, որը խայտառակություն էր նրանց համար: Գառնիի հեթանոսական տաճար Պարտությունից հետո Ներոն կայսրը հարկադրված եղավ հրաժարվել ռազմական միջամտություններից եւ Կորբուլոնին լիազորեց բանակցություններ վարել: 64թ. կողմերի միջեւ հաշտության պայմանագիր կնքվեց: Տրդատի պահանջով այն ստորագրվեց Հռանդեայում՝ հռոմեական զորքերի պարտության վայրում: Դրանով նա ցույց էր տալիս, որ Հայոց գահին է բազմում ոչ թե Հռոմի ողորմածության, այլ իր հաղթանակի շնորհիվ: Հռոմը եւ Պարթեւստանը պայմանագրով ճանաչեցին Տրդատ Ա-ի գահակալությունը, Մեծ Հայքի անկախությունը եւ իրենց զորքերը հեռացրին նրա սահմաններից: Միաժամանակ պայմանավորվեցին, որ այսուհետեւ Մեծ Հայքի գահի թեկնածուին առաջադրելու էր Պարթեւստանը, եւ հաստատելու էր Հռոմը: 65թ. Տրդատ Ա-ն իր ընտանիքով եւ 3.000-անոց շքախմբով մեկնեց Հռոմ: Ուղեւորության ծախսերը պարտավորվեց վճարել հռոմեական արքունիքը: Հռոմում Ներոնը Տրդատ Ա-ին մեծ հանդիսավորությամբ օծեց Մեծ Հայքի թագավոր եւ նրա պատվին կազմակերպեց ճոխ հանդիսություններ: Ներոնը խոշոր գումարներ հատկացրեց պատերազմի ժամանակ ավերված հայկական քաղաքները վերականգնելու համար: Տրդատը 66 թ. վերադարձավ Հայաստան, զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով: Նա վերականգնեց Արտաշատը, Գառնին, ուր կառուցեց Արեւի աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճարը եւ այլն: 72 թ. եւ 75 թ. Տրդատը հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական (այժմյան օսերը) ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին: Տրդատ Ա-ն կառավարեց մինչեւ 88 թ. եւ Մեծ Հայքում հիմք դրեց Արշակունի արքայատոհմի իշխանությանը, որն աննշան ընդհատումներով կառավարեց մինչեւ 428թ.:

Հայ ժողովրդի ծագման հիմնական տեսությունները

1. Հայ ժողովուրդի ծագման մասին կան շատ տեսություններ որոնցից մեկը սա է՝ Արմենիա երկրի և Արմինա ժողովրդի անվանումներն առաջին անգամ հանդիպում են պարսկական Դարեհ Առաջին թագավորի սեպագրերում: Նրա գահընկալության տարիներն են համարվում մ. թ. առաջ 522 - 486 թթ: Այդ սեպագրերում Արմինները, ըստ Հերոդոտի Արմենները, ժամանակակից գիտության վարկածին համաձայն, հնդեվրոպական ժողովուրդ են եղել, որոնք Փոքր Ասիայի տարածքով տեղափոխվել են իրենց նոր հայրենիք Եվրոպայից: Մոտավորապես մ. թ. առաջ XII - րդ դարում ժամանակակից հայերի հնդեվրոպական նախնիները, իրենց բարեկամ ֆրակ - ֆրիկյան ցեղերի հետ միասին, Փյունիկյայից տեղափոխվել են Փոքր Ասիա և մոտ 600 տարի ապրել են կողք - կողքի խեթական ցեղերի հետ: Հետո նրանք շարժվել են դեպի արևելք և հաստատվել Հայկական Լեռնաշխարհի արևմտյան և հարավ - արևմտյան շրջաններում: Էթնիկական տարրերի հետ միասին, ուրարտական ցեղերը, հետագայում հուրրիտները, որոնք ապրում էին Արածանու հովտում և Տիգրիս գետի վերին հոսանքում, ինչպես նաև հուրրիտներին բարեկամ ցեղերը, որոնք բնակեցնում էին Արաքսի հովիտն ու Քուռ գետի վերին հոսանքները, հետագայում նաև այդ աշխարհագրական դիրքում ապրող փոքր հնդեվրոպական Արմեն ցեղերը իրենց մասնակցությունն են ունեցել Հայ ազգի ծագման և սկզբնավորման գործում: Դրանով է հիմնավորվում Հայ ազգի Արմեն կամ Արմյան անունը, որն առավել հաճախ օգտագործվում է այլ ազգերի մոտ: Գիտական մեկ այլ վարկածով, նախահայկական ցեղային միությունները Հայկական Լեռնաշխարհում առաջացել են մ.թ.առաջ IV - III դ - ից մինչև մ. թվարկություն: Իսկ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը, ըստ այդ վարկածի, Փոքր Ասիան է և Իրանական Լեռնաշխարհի արևմտյան մասը: Նույն վարկածը հավաստում է, որ ֆրանկ - ֆրիկյան ցեղերը, «ծովի ժողովրդի» ճնշման տակ, կտրել են Եփրատ գետը և բնակեցրել Հայկական Լեռնաշխարհի հարավ - արևմտյան մասը, նախահայկական և այլ ցեղերի հարևանությամբ: Արմենները, որոնք Հոմերի «Իլիականում» անվանված են Արիմներ, այդ վեպի ստեղծման ժամանակ արդեն բնակեցրած են եղել նույնիսկ Կիլիկյան Տավրոս լեռան հարակից շրջանները: Հայ անվանումը, ենթադրաբար, առաջացել է Հայասա ժողովրդի անունից : Հայասա աշխարհն ու ժողովուրդը հիշատակված են հնագույն խեթական կավե տախտակի վրա, որի ստեղծման ժամանակաշրջանը համարվում է մ. թ. առաջ II - րդ հազարամյակը: Գտածոն հայտնաբերվել է խեթական պետություն Խաթուշաշի ավերակների պեղման ժամանակ: Հին Հայաստանի տարածքը մ. թ. առաջ ասորիներն անվանում էին Երկիր Նաիրի (Գետերի Երկիր): 60 փոքր պետություններ և հարյուրավոր քաղաքներ մտնում էին այդ առասպելական երկրի կազմի մեջ: Մ. թ. առաջ առաջին հազարամյակի սեպագրերում արդեն խոսվում է ուրարտների մասին, քանի որ Նաիրյան Երկրի հզորացման և նրա մեջ մտնող ցեղերի միավորման հետ մեկտեղ առաջացել էր հզոր Նաիրյան Թագավորությունը, որի մայրաքաղաքն էր Տոսպան (Վանը): Մ. թ. առաջ IX - VI դարերում Ուրարտական Պետությունը ծաղկում էր ապրում: Ուներ ինքնատիպ և զարգացած քաղաքակրթություն, որը հետագայում հիմք հանդիսացավ Հին Հայաստանի մշակույթի զարգացման համար: Այդ քաղաքակրթության բարձր մակարդակի մասին վկայում էին ոչ միայն գրավոր խոսքի առկայությունը, որը բաբելոնա - ասորական սեպագրերի տեսքով էր, այլ նաև գյուղատնտեսության, անասնաբուծության և պողպատագործության զարգացումը, ինչպես նաև տեխնիկապես հագեցած և նորամուծություններով հարուստ քաղաքաշինությունը: