Կոտորակ հասկացությունը.
Ամբողջ թվերի միջև եղած միջակայքերի թվերը նշանակում են կոտորակներով: Օր.՝ 1-ի և 2-ի միջակայքում է գտնվում 4/3 կոտորակը: Կոտորակն իրենից ներկայացնում է ամբողջի որևէ մաս: Օրինակ, եթե խնձորը բաժանենք երկու հավասար մասերի, խնձորի կեսը կլինի ամբողջի 1/2 –ը, իսկ ամբողջ խնձորը 1/2+1/2=1 : Այսինքն խնձորի երկու մասերն իրար գումարելով ստացանք ամբողջական խնձորը, որը հավասար է մեկի:
Նույն ձևով էլ, եթե կարկանդակը բաժանենք 7 մասի, և առանձնացնենք 3 մասը, կստացվի 3/7, 4 մասը՝ 4/7 և այլն:
Կոտորակների գումարումը, հանումը, բազմապատկումը և բաժանումը.
a/b*c/d=a*c/b*d բազմապատկման ժամանակ համարիչները իրարով ենք բազմապատկում, հայտարարները իրարով:
Կոտորակների համեմատումը
Եթե կոտորակները համեմատելուց հայտարարները նույնն են, մեծ է այն կոտորակը, որի համարիչը մեծ է:
Եթե տարբեր են լինում համեմատումը կատարում ենք հետևյալ կերպ.
Համեմատենք a/b և c/d կոտորակները
a*d b*c
Եթե a*d > b*c => a/b > c/d
a*d= b*c => a/b=c/d
a*d<b*c => a/b<c/d
Եթե կոտորակի համարիչին ու հայտարարին գումարենք 1, ուրեմն կոտորակը կմեծանա:
a+1/b+1
a/b<a+1/b+1
a(b+1)<b(a+1)
ab+a<ba+b