воскресенье, 22 мая 2016 г.

Life in Fear

The terrorist attacks in Brussels and Paris have scared a lot of people from studying abroad. Many students go to big cities to take pictures, shop, and explore. Terrorists attack these big cities though, because they know that there will be a lot of people. The truth is, we should not stop people from studying abroad. These terrorist attacks can happen anytime. We can't live life in fear. We must do the things we love.
People are also scared to travel in general, because of plane accidents. Terrorists often bring explosives on planes. Some people are also scared of dying on a plane. All the passengers in Malaysia Airlines Flight 370 are missing. We still don't know what happened to them. Not too long after, all the passengers in Malaysia Airlines Flight 17 died. It was a very tragic event.
It is scary that our lives can end so quickly and suddenly. We need to live life to the fullest. We need to love the people around us and be thankful for every day that we live. There are always news stories about people dying before they should. It's not the best thing to hear about, but it makes us more aware of our own lives.


Truth-ճշմարտություն
Also-նաև




воскресенье, 28 февраля 2016 г.

Ֆիդայական շարժում

Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90ական թվականերին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն Արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիաին սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախլցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստանը, հայտնի են Սարգիս Կուկանյանը, Վարգան Գոլոշյանընախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։

воскресенье, 21 февраля 2016 г.

Հրաբուխ

Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Այն ժայթքում է, երբ մագման երկրի ընդերքից դուրս է գալիս, և, քանի-որ սահմանափակ տարածությունից է դուրս գալիս մեծ քանակությամբ էներգիա է անջատում:
Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշին, մոխիրը, քարերը, տարբեր տեսակի գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը:
Այն հրաբուխները, որոնք մշտական կամ հաճախակի ակտիվություն են ցուցաբերում կոչվում է գործող հրաբուխներ, իսկ այն հրաբուխները, որոնք չեն գործում արդեն տևական ժամանակ, ինչպես նաև պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը կոչվում են քնած հրաբուխներ:
Այժմ Երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ: Օրինակ՝ Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում,
Քնած հրաբուխներ- Էլբրուս, Կազբեկ, Մեծ ու Փոքր Մասիսներ: ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 քնած հրաբուխներ կան, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:
Կան հրաբուխներ, որոնք ծնվում են հենց մեր աչքի առաջ: Օրինակ Մեքսիկայի Պարիկուտեն հրաբուխը: 1943 թվականի փետրվարի 20-ին եգիպտացորենի դաշտում գյուղացիները տեսան ծխի թանձր քուլաներ, որոնք բարձրանում էին 7 սմ տրամագծով անցքից։ Օրվա վերջին սկսվեցին պայթյունները, որոնք գրեթե առանց ընդհատումների շարունակվեցին մի քանի ամիս։ Միայն առաջին 3 օրվա ընթացքում հրաբխային մոխրից և բեկորներից առաջացավ 160 մ բարձրության կոնաձև սար, որը 1 տարի անց հասավ 430 մ-ի։ Պարիկուտենը վերջնականապես հանգեց 1952 թվականին, երբ նրա բարձրությունը հասավ 2800 մ-ի։

Էկոհամակարգի հիմնախնդիրները

Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում էէներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որըթերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամանուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբստորջրյա էկոհամակարգերի։Էկոհամակարգում կարելի է առանձնացնելերկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ  (օրգանիզմներ, որոնքէներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Ինչպես ցանկացած ասպեկտում, էկոհամակարգերի դեպքում նույնպես մարդն ունենում է իր ազդեցությունը: Անտառի օրինակը այն կարող է արտացոլվել անտառահատումներում կամ անտառատնկումներում:

Մեզ շրջապատող էկոհամակարգի վառ օրինակ է ջրավազանը: Նրանում բնակվողձկների,բույսերի հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝կենսացենոզը։ Որպեսէկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները,քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիականարտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:
Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր:

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Մեր միջավայրը լի է բազում վնասակար գազերով և արհեստական նյութերով։ Մենք ապրում ենք խիստ անառողջ միջավայրում, որը նաև մեծ ազդեցություն է ունենում մեր առողջության և ապրելակերպի վրա։ Մեր ամենակարևոր և ամենաբարդ խնդիրը դա օդի աղտոտվածությունն է։  Օդի աղտոտվածության պատճառներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կենցաղը, փոխադրամիջոցները։
Օդի աղտոտվածությունը անմիջական կապ ունի նաև մեր առողջության հետ։ Օդի աղտոտվածության պատճառով են առաջանում բռոնխիտ, ալերգիաներ, մաշկային, շնչառական, աչքերի և սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ։ Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով, այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
 Շրջակա միջավայրի մաքրությունը պահպանելը դժվար է,բայց ոչ անհնարին:Եթե մենք միահամուռ կերպով որոշենք ավելի խնամքով վարվել բնության և շրջակա միջավայրի հետ,ապա գուցե կարողանանք թեկուզ շատ քիչ տոկոսով,բայց կրճատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:Հասարակությունից շատ բան է կախված:Եթե յուրաքանչյուր բանական էակ գիտակցելով,որ իր աղբը սխալ տեղ թափելով վնասում է իր իսկ առողջությանը,հնարավոր է որ իր աղբը թափի համապատասխան վայրում:Իսկ միջավայրի մաքրության պահպանության մակարդակը մեծացնելու համար կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի:

Ֆունկցիայի գրաֆիկ

Ֆունկցիայի գրաֆիկը.
 քայլ 1.ընտրում ենք այն միջակայքը,որտեղ պետք է կառուցենք
 գրաֆիկը
քայլ 2. միջակայքից ընտրում ենք x-ի մի քանի արժեքներ
քայլ 3.   x-ի արժեքը տեղադրում ենք բանաձևի մեջ, y-ի արժեքը
գտնելու համար
քայլ 4 թվազույգը տեղադրում ենք կոորդինատային հարթութ-
յան վրա համապատասխան կետերում:

1.Y=fx ֆունկցիայի արժեքը գտնելու համար Անկախ փոփոխա-
կանին տալիս ենք արժեքներ որոշման տիրույթից (նախընտրելի
է աճման կամ նվազման կարգով),
2.Անկախ փոփոխականի յուր. ընտրած արժեքի համար հաշվում
ենք ֆունկցիակի համապատասխան արժեքը ( անկախ փո-
փոխականի արժեքը տեղադրում ենք բանաձևի մեջ,
և կատարում համապատասխան գործողություններ)
3. Կազմում ենք թվազույգեր(անկախ փոփոխական, ֆունկ
ցիայի  համապատասխան արժեք)
4.Կոորդինատային հարթության վրա նշում ենք այդ թվազույգին
համապատասխանող կետերը(ըստ անկախ փոփոխականի աճման
կարգի),
5. Ստացված կետերը հերթականությամբ միացմում ենք
հատվածներով,
Օր. կառուցենք f(x)=x²-3 ֆունկցիայի գրաֆիկը, x-ը պատկանում է [-2,2]
X-ի արծեքները (-2;0;-1;0,5,1;1,5;2)
f(x)=4-3=1
f(x)=0-3=-3
f(x)=1-3=-2
f(x)= 0,25-3=-2,75
f(x)=1-3=-2
f(x)=2,25-3=-0,75
f(x)=4-3=1

Ֆունկցիա


Կառուցել f(x)=3x²-2x-8 ֆունկցիայի գրաֆիկը, x-ը պատկանում է
[-2;2]
X=(-2;-1,5;-1;0;0,7;1;;2)
f(x)= 3*4-2*(-2)-8=8
f(x)=6,75-2*(-1.5)-8= 1.75
f(x)=3*(-1)²-2*(-1)-8= -3
f(x)=3*0-2*0-8=-8
f(x)=3*(0,7)²-2*(0,7)-8=1,47-1,4-8=7,93
f(x)=3-2-8=-7
f(x)=3*4-4-8=0